Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին`
որոշում է 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգըսահմանելումասին» թիվ 21-Ա որոշումը: |