Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 05-ի թիվ 4 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 4 որոշման հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետում <<50000>> թիվը փոխարինել <<100000>> թվով։
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի կամավոր լիազորությունների իրականացման և այդ նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 05-ի թիվ 4 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 4 որոշման հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել <<5)մարտական գործողություններին՝ այդ թվում հերթափոխին մասնակցած և /կամ/ վիրավորում ստացած զինծառայողի ընտանիքին՝ 300000 ՀՀ դրամ, 6)անհետ կորած և /կամ/ գերեվարված անձանց ընտանիքին՝ 500000 ՀՀ դրամ>> ենթակետերը։ |