Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 84
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2019 թվականի N 84

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0025-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․13379 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0.03379 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Արթուր Հայրապետյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է

1<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի ուժով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի ԼԵՆ-ԳԷՍ թաղամասի, խճուղի 2, փողոց 4, տուն 10 հասցեում 08-108-0025-0024 կադաստրային ծածակագրով հողամասում կառուցված 362.08 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը՝ օժանդակ շինություններով և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 013379 հեկտար հողամասից 1000 քառակուսի մետր Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 329 որոշմամբ անհատույց տրամադրվել և համարվել է քաղաքացի Արթուր Ռաֆիկի Հայրապետյանի սեփականությունը, իսկ 0.03379 հեկտար շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով վաճառել Արթուր Հայրապետյանին։

2Բնակելի նշանակության շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1 քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Վահրամաբերդ բնակավայրում սահմանված է 222 ՀՀ դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.03379 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝

338 քառակուսի մետր X 222 ՀՀ դրամ = 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ,

0.03379 հեկտար հողամասի համար 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացի Արթուր Ռաֆիկի Հայրապետյանին /անձնագիր AT 0370861, տրված 26082019 թվական, 030-ի կողմից/

3.Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով քաղաքացի Արթուր Ռաֆիկի Հայրապետյանի հետ կնքել սույն որոշան 2-րդ կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ)Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

4Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(980.48 Կբ) ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 84
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner