Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1֊ին մասի 1֊ին կետի և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 01//10857-2020 գրությամբ ներկայացված ահարկությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Վահրամաբերդ) համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում քաղաքացի Գոռ Պարույրի Հայրապետյանի ընտանիքի անդամների կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված շինությունները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 89 որոշման մեջ կատարել հետնյալ փոփոխություններն ու լրացումները․
1. որոշման նախաբանում «39֊րդ կետի» թվերն ու բառերը փոխարինել «35-րդ կետի «բ» ենթակետի» թվերով և բառերով
2․որոշման նախաբանում «բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության» բառերից հետո լրացնել «առևտրի, հանրային սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտի» բառերը։ |