Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 01-ի N186-Ն հրամանով հաստատված «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի» 9-րդ կետի 5-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ համայնքի վարչական սահմաններում 08-078-0024-0005 կադաստրային ծածկագրից 0․048683 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և թույլտրված անճշտության հետևանքովայն համայնքին է փոխանցվել որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն, անճշտությունն ուղղելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում (բնակավայր՝ Մարմաշեն) 08-078-0024-0005 կադաստրային ծածկագրից 0․048683 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքի սեփականություն։
2․Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը
3․Համայքնի ղեկավար Կարեն Արշակյանին․
Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար։ |