Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Երազիկ Գյունաշյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի 23-րդ փողոց, 30-րդ տուն հասցեում գտնվող 08-108-0013-0030, 0031 կադաստրային ծածակագրից 0․15278 հեկտար հողամասից 0․12 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 11-ի թիվ 3 որոշմամբ հատկացվել է Երազիկ Արսենի Գյունաշյանին, իսկ 0․03278 հեկտար հողամասը կառուցված օժանդակ շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով վաճառել Երազիկ Արսենի Գյունաշյանին։
2․Բնակելի նշանակության շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1 քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Վահրամաբերդ բնակավայրում սահմանված է 515 ՀՀ դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.03278 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝ 328 քառակուսի մետր X 515 ՀՀ դրամ = 168920 /մեկ հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Երազիկ Արսենի Գյունաշյանին /անձնագիր՝ AR 0592650, տրված՝ 15․02․2018 թվական, 030-ի կողմից/։
3.Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին
ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Երազիկ Գյունաշյանի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։
բ)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։
4․Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։
5․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0013-0030, 0031 կադաստրային ծածկագրից հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0․15278 հեկտար հողամասից 0․05278 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով քաղաքացի՝ Ժորա Սարաջի Գյունաշյանի ընտանիքի երկու անդամներին վաճառելու մասին>> թիվ 26 որոշումը։ |