Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 80
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 80


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-108-0013-0030, 0031 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․15278 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0.03278 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԵՐԱԶԻԿ ԱՐՍԵՆԻ ԳՅՈՒՆԱՇՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 26 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Երազիկ Գյունաշյանի  դիմումը, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ գյուղի 23-րդ փողոց, 30-րդ տուն հասցեում գտնվող 08-108-0013-0030, 0031 կադաստրային ծածակագրից 0․15278 հեկտար հողամասից 0․12 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մայիսի 11-ի թիվ 3 որոշմամբ հատկացվել է Երազիկ Արսենի Գյունաշյանին, իսկ 0․03278 հեկտար հողամասը կառուցված օժանդակ շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով վաճառել Երազիկ Արսենի Գյունաշյանին։

2․Բնակելի նշանակության շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1 քառակուսի մետր հողամասի կադաստրային արժեքը Վահրամաբերդ բնակավայրում սահմանված է 515 ՀՀ դրամ, շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.03278 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է՝ 328 քառակուսի մետր X 515 ՀՀ դրամ = 168920 /մեկ հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր քսան/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Երազիկ Արսենի Գյունաշյանին /անձնագիր՝ AR 0592650, տրված՝ 15․02․2018 թվական, 030-ի կողմից/։

3.Մարմաշեն համայնքի ղեկավար՝  Կարեն Արշակյանին

ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Երազիկ Գյունաշյանի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

4․Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։

5․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0013-0030, 0031 կադաստրային ծածկագրից հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 0․15278 հեկտար հողամասից 0․05278 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով քաղաքացի՝ Ժորա Սարաջի Գյունաշյանի ընտանիքի երկու անդամներին վաճառելու մասին>> թիվ 26 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner