|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 դեկտեմբերի 2019 թվականի N 77 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ <<ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 03-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Մարմաշեն համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Մայիսյանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2020 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 03-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Մայիսյանի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 74-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 35 որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.85 Մբ)
ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 77 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|