Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Մարմաշեն համայնքի ավագանին որոշումէ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լենգես թաղամաս 2-րդ խճուղի թիվ 1 և թիվ 4 հասցեներում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 8,662,920 (ութ միլիոն վեց հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 5,000,000 (հինգ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2020 թվականի բյուջեի 9/1/1 գործառնական դասակարգման (5113) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։
3․Սույնորոշումնուժիմեջէմտնում ստորագրման պահից։ |