Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում քարաղաց մեքենա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու և մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը: |