Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին ՝ «Եղեգան փող»-ի հրատարակմանը օժանդակելու նպատակով, տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով։ |