Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշումէ՝ 1․Հայաստանի Հանրապետությայան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի <<Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում>> սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին>> թիվ 28 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի հայտի Ծրագիր ընդհանուր բյուջեի <<43108000 (քառասուներեք միլիոն հարյուր ութ հազար) թվերն ու բառերը փոխարինել <<46582130 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր ութսուներկու հազար հարյուր երեսուն) թվերով և բառերով, Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը <<17243200 (տասնյոթ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր)>> թվերն ու բառերը փոխարինել <<18632852 (տասնութ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր հիսուներկու)>> թվերով և բառերով։
2․Հայաստանի Հանրապետությայան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 14-ի <<Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի <<Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում>> սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին>> թիվ 28 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի <<43108000 (քառասուներեք միլիոն հարյուր ութ հազար) թվերն ու բառերը փոխարինել <<46582130 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր ութսուներկու հազար հարյուր երեսուն) թվերով և բառերով, <<17243200 (տասնյոթ միլիոն երկու հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր)>> թվերն ու բառերը փոխարինել <<18632852 (տասնութ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր հիսուներկու)>> թվերով և բառերով: |