Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 85
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2019 թվականի N 85

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 17 ՀԵԿՏԱՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ «ՀՈՐԻԶՈՆ-95» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՈՐԻԶՈՆ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրենի 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ Հ01/247 գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի /Մայիսյան բնակավայր/ սեփականությունը հանդիսացող 17 հեկտար արտադրական նշանակության հողատարածքը «ՀՈՐԻԶՈՆ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու:

2.Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին`

1)Հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց միջոցով կազմել հողամասի հատակագիծն ու նկարագրությունը:

2)Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզի ստորաբաժնում` անշարժ գույքի նկատմամբ համայնքի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար:


Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԵՎՈՆ

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(616.51 Կբ) ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 85
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner