Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 70
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Մարմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն, (098) 799775, (093) 982207, marmashen.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2021 թվականի N 70

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ ԳՍ-10.07>>, <<ԻՆՔՆԱԹԱՓ-ԲԵՌՆԱՏԱՐ-MAZ-555102-220>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ GEHL BL 818S MANITOU GROUP>>, <<ԳԼԴՈՆ АМКОДОР 6712В>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ CASE 570 ST>>, <<ԱՎՏՈԱՇՏԱՐԱԿ ISUZU>> ԵՎ <<ԿԱՄԱԶ>> ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԺԱՄԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչության կողմից Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող <<ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ ԳՍ-10.07>>, <<ԻՆՔՆԱԹԱՓ-ԲԵՌՆԱՏԱՐ-MAZ-555102-220>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ GEHL BL 818S MANITOU GROUP>>, <<ԳԼԴՈՆ АМКОДОР 6712В>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ CASE 570 ST>>, <<ԱՎՏՈԱՇՏԱՐԱԿ ISUZU>> ԵՎ <<ԿԱՄԱԶ>> տեխնիկական միջոցներըհամայնքի բնակչության կարիքների համար օգտագործելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է`

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի  սեփականությունը հանդիսացող <<ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ ԳՍ-10.07>>, <<ԻՆՔՆԱԹԱՓ-ԲԵՌՆԱՏԱՐ-MAZ-555102-220>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ GEHL BL 818S MANITOU GROUP>>, <<ԳԼԴՈՆ АМКОДОР 6712В>>, <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ CASE 570 ST>>, <<ԱՎՏՈԱՇՏԱՐԱԿ ISUZU>> և <<ԿԱՄԱԶ>> տեխնիկական միջոցները համայնքային ծրագրերը կատարելուց հետո լրացուցիչ ժամանակի դեպքում վճարովի հիմունքներով հնարավորություն տալ օգտագործելու և սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակչությանը մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը և գանձումներն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջեի 900215314288 հաշվեհամարին․

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի  սեփականությունը հանդիսացող <<ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ ԳՍ-10.07>> տեխնիկական միջոցով բնակչությանը ծառայություն մատուցելու համար սահմանել հետևյալ վճարը.

մեկ  ժամվա համար-10000 Հայաստանի Հանրապետության դրամ։

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող <<ԻՆՔՆԱԹԱՓ-ԲԵՌՆԱՏԱՐ-MAZ-555102-220>>  տեխնիկական միջոցով բնակչությանը ծառայություն մատուցելու համար սահմանել հետևյալ վճարը.

մինչև երեսուն կիլոմետր հեռավորություն տեղափոխելու դեպքում-10000 Հայաստանի Հանրապետության դրամ։

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ GEHL BL 818S MANITOU GROUP>> և <<ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉ CASE 570 ST>> տեխնիկական միջոցներով բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

մեկ  ժամվա համար-12000 Հայաստանի Հանրապետության դրամ։

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող <<ԿԱՄԱԶ>> տեխնիկական միջոցով բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

մինչև երեսուն կիլոմետր հեռավորություն տեղափոխելու դեպքում-15000 Հայաստանի Հանրապետության դրամ։

5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող <<ԳԼԴՈՆ АМКОДОР 6712В>> տեխնիկական միջոցով բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

մեկ  ժամվա համար-10000 Հայաստանի Հանրապետության դրամ։

6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող <<ԱՎՏՈԱՇՏԱՐԱԿ ISUZU>> տեխնիկական միջոցով բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

մեկ  ժամվա համար-5000 Հայաստանի Հանրապետության դրամ։


Կողմ -6

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՂԱՆԴԻԼՅԱՆ ԿԱՄՈ

ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.48 Մբ) Որոշում 70
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner