Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 58
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0043-0001-ԻՑ, 0002-ԻՑ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0․04262 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ՝ՍՏՅՈՊԱ ՀԱԿՈԲԻ ՏՈՆԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ1/0993/02/18 քաղաքացիական գործով 18062019 թվականի դատարանի վճռով Շիրակի մարզի Հովունի գյուղի 1-ին փողոցի, 5-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող 29903 քառակուսի մետր մակերեսով  անշարժ գույքի  նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչվել է Ստյոպա Հակոբի Տոնապետյանի սեփականության իրավունքը և քաղաքացու դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

Որոշում է

 

 

1Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Մարմաշեն  համայնքի  սեփականությունը  համարվող  0043-0001-ից, 0002-ից կադաստարային ծածկագրով հողատարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 004262 հեկտար  հողամասը,  որի  վրա  առկա   է  քաղաքացի՝ Ստյոպա Հակոբի Տոնապետյանի կողմից գնված 22903  քառակուսի  մետր մակերեսով շինություն /արհեստանոց՝ կից սենյակներով, որը հետագայում վերակառուցվել է բնակելի տան, հասցե՝ Մարմաշեն  համայնքի,  Հովունի գյուղի  1-ին  փողոց,  5-րդ նրբանցք, թիվ 3 տուն/ ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/, գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված լրացուցիչ նվազեցնող 0,6 գործակցի կիրառմամբ, մեկ քառակուսի մետրը՝ 86.4 ՀՀ դրամ, 004262 հեկտար հողամասի համար՝ 368500 /երեք հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Ստյոպա Հակոբի Տոնականյանի /անձնագիր AH0343408, տրված՝ 08032007 թվական, 030-ի կողմից/։

2Նշել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին

ա/Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Ստյոպա Հակոբի Տոնականյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ/Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

4Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner