Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>> 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանը, իր 2019 թվականի հուլիսի 24-ի դիմումի համաձայն ընդունել է Հայսատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-080-0008-0004 կադաստրային ծածակագրով 0․1 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տան շինության և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է
1․Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայքնի Մեծ Սարիար բնակավայրում գտնվող համայանքի սեփականություն հանդիսացող 08-080-0008-0004 կադաստրային ծածակագրով 0․1 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 164․23 քառակուսի մետր ներքին և 197․21 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը (վկայական N02072019-08-0032 հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Մեծ Սարիար 10-րդ փողոց, թիվ 10) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 404350 /չորս հարյուր չորս հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ արժեքով վաճառել կառուցապատողին՝ քաղաքացի Մարտին Աղվանի Սարգսյանին (անձնագիր՝ AP 0498062, տրված 22․07․2016թ, 001-ի կողմից, բնակության հասցե ՝ ՀՀ Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Մայիսյան 1-ին փողոց, տուն7) վաճառելու համար։
2․Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին․
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3․Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։