Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 12-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 71-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |