Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Մայիսյան բնակավայրում արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիայի հայտին ՝ համաձայն հավելվածի։
2.Սահմանել որ՝
1)ծրագրի արժեքը կազմում է 12500000 (տասներկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 5625000 (հինգ միլիոն վեց հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Մարմաշեն համայնքի 2019 թվականի բյուջեի 6/1/1 գործառնական դասակարգման (4657) «Կապիտալ դրամաշնորհ» տնտեսական դասակարգման հոդվածից,
2)ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Մարմաշեն համայնքի ղեկավարը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից։ |