Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2021 թվականի հունիսի 28-ի թիվ 01//05561-2021 գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
Հաստատել
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2021 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում <<Ջաջուռի մանկապարտեզ>> համայնքայի ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> թիվ 218 որոշումը։
2․<<Ջաջուռի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 03-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2021 թվականի մայիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում <<Ջաջուռի մանկապարտեզ>> համայնքայի ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> թիվ 218 որոշումը և համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 64-Ն որոշումը։