Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 59
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 59


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ (ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐ) 0027-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ 0․06462 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 01-ի N186-Ն հրամանով հաստատված <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգի>> 9-րդ կետի 5-րդ ենթակետը և հաշվի առնելով, որ համայնքի վարչական սահմաններում 0027-0001-ից կադաստրային ծածկագրով 006462 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր և թույլ տրված անճշտության հետևանքով այն համայնքին է փոխանցվել որպես <<անհայտ>> քաղաքացու սեփականություն, անճշտությունն ուղղելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է ՝

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում (Վահրամաբերդ բնակավայր) 0027-0001 կադաստրային ծածկագրից 006462 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել համայնքի սեփականություն։

2Համապատասխան որակավորում ունեցող  մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը

3Համայքնի ղեկավար Կարեն Արշակյանին

Սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ անշարժ գույքի նկատմամբ համայքնի իրավունքները պետական գրանցման ենթարկելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner