Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
2.Հաստատել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի: |