Քննարկումների ընթացքում համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Ներկայացվեց 2020 թվականի ծրագրային բյուջեի եկամտային և ծախսային հոդվածները, ծրագրերը:
Քննարկումների ընթացքում բնակիչներին ներկայացվեցին մեկնարկված և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերը:
· Համայնքի բնակիչների կողմից հարցեր բարձրացվեցին համայնքում կոյուղի կառուցելու վերաբերյալ
· Հարցեր բարձրացվեցին համայնքում սելավատարերի մաքրման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ
· Բնակիչների կողմից առաջարկվեց ավելացնել հակակարկտային կայանների թիվը կարկտահարության վնասներից խուսափելու համար
· Առաջարկվեց բարելավել ներբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհները
· Բնակիչները մտահոգություն հայտնեցին թափառող շների մեծաթիվ քանակության վերաբերյալ
Ոչ գազաֆիկացված բնակավայրի բնակիչները հարց բարձրացրեցին բնակավայրերը գազաֆիկացնելու վերաբերյալ