Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի բնակիչ Կորյուն Հովսեփի Ավագյանի դիմումը /28.07.2001 թվականի 15-Ա որոշման և մրցույթի արդյունքների արձանագրության հիման վրա կնքված պայմանագրի V գլխի 17-րդ կետ/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է` 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող /բնակավայր Մայիսյան, գյուղատնտեսական նշանակության 2.5 հեկտար վարելահողը 55000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով/ հողի վարձակալական պայմանագրի ժամկետը երկարացնել 10 տարով: |