Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21-Ա որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 15 բնակավայրերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային մրցույթին 1-ին տեղի հաղթող է ճանաչվել Մարմաշեն բնակավայրի թիմը, որի մրցանակային տեղի արժանացած պարգևատրման առավելագույն չափը նախատեսվել է 100 000 դրամ, 2-րդ տեղի հաղթող է ճանաչվել Վահրամաբերդ բնակավայրի թիմը, որի մրցանակային տեղի արժանացած պարգևատրման առավելագույն չափը նախատեսվել է ` 70 000 դրամ իսկ 3-րդ տեղի համար հաղթող է ճանաչվել Շիրակ բակավայրը, որի մրցանակային տեղի արժանացած պարգևատրման առավելագույն չափը նախատեսվել է ` 50 000 դրամ: |