Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 40
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 40


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԿԱՊՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-052-0107-0005 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 2.9 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՆ «ԷԶՈՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ին N 286 որոշման հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 44-րդ կետի «ը» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2018 թվականի հունիսի 18-ի N 65-Ա հրամանով «ԷԶՈՊ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման 2013 թվականի օգոստոսի 28-ի N ՇԱԹ-29/444 օգտակար հանածոյի արդյունահանման թուլտվությունը (փոփոխությունը՝ 18 հունիսի 2018 թվական),  N Լ-444 լեռնահատկացման ակտը (փոփոխությունը՝ 18 հունիսի 2018 թվական), օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման 2013 թվականի օգոտստոսի 28-ի N Պ-444 պայմանագիրը (փոփոխությունը՝ 18 հունիսի 2018 թվական) և «ԷԶՈՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահրամ Վանիկի Սիմոնյանի լիազորված անձ ՝ Ասատուր Սասունիկի Ղազարյանի դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի (Կապս բնակավայր) սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-052-0107-0005 կադաստրային ծածկագրով 2.9 հեկտար հողամասը Քարափի տուֆերի և բազալտի քարերի արդյունահանում կազմակերպելու նպատակով 45 տարի ժամկետով, 300000 /երեք հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել «ԷԶՈՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված կարգով կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:

2.Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ  սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner