Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 105
 

ՆԱԽԱԳԻԾ 105


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0118-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԻ 0.27283 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և կարևորելով Մարմաշեն վանական համալիրի սպասարկման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի իրականացումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, համաձայնորինախատեսվումէՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշենհամայնքի վարչականսահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող /«Մարմաշեն» վանական համալիրի հարակից հողատարածք/, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0118-0009կադաստրայինծածկագրով հողատարածքում առկա 0,27283 հեկտար գյուղատնտեսական նպատակայիննշանակությանարոտավայր հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում Համաշխարհային բանկի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով Մարմաշենի վանական համալիր այցելող զբոսաշրջիկների և այլ այցելուների սպասարկման համար տրանսպորտային միջոցների կայանատեղի և սպասարկման սրահներ կառուցելու համար:

2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին։

3․ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող, Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0118-0009 կադաստրային ծածկագրից գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի 0․27283 հեկտար հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հողերի կատեգորիա, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 85 որոշումը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (3)
ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏՅՈՄ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԼԱՎԻԿ
ՂԱՖԱՐՅԱՆ ՋԱՆԻԲԵԿ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner