Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 102
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 102


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՄԱՐՄԱՇԵՆ>> ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԻ ՍՊԱՍՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ 1․7678 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈԻՐԲ ԵԿԵՂԵՑՈԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 1.2-րդ մասի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» թիվ 616 որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Շիրակի թեմի վարչական խորհրդի նախագահ՝ Ավետիք Աբեղա Սողոմոնյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է`

1.Հայաստանի Հանրապետությայան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող /բնակավայր՝ Վահրամաբերդ/ «Մարմաշեն» վանական համալիրի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-108-0118-0014 կադաստրային ծածկագրով 1.7678 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքի նպատակային նշանակության, պատմական և մշակույթային գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):

2Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner