Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 45-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 45-Ն


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

 որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագնու 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

   1. հավելվածի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ տողերի «Օգտագործման տրամադրման նպատակը» 9-րդ սյունակի համապատասխան վանդակներում նշված «հողամաս ոռոգել» բառերը փոխարինել «Բնապահպանական և առողջարանական նպատակով կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար» բառերով:

 2. հավելվածի աղյուսակի 2-րդ, 3-րդ և 4-րդ տողերի «Վարձավճարի մեկնարկային չափը (դրամ14-րդ սյունակի համապատասխան վանդակներում նշված «5800», «6500», «26500» թվերը համապատասխանաբար  փոխարինել «15600», «11360»,  «46500» թվերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner