Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 67 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՕՏԱՐՎԱԾ ՏՆԱԿԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի, 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1.Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 67 որոշմամբ հաստատված  երկու անգամ աճուրդով չի օտարվել տնակը՝ գնորդի բացակայության պատճառով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ աճուրդ չկայացած տնակի  մեկնարկային գինը փոփոխել և օտարել աճուրդով։

2.Հաստատել աճուրդի կանոնակարգը, աճուրդի մասին հրապարակային ծանուցման հայտարարության տեքստը, տնակի աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

4.Աճուրդը կազմակերպելու նպատակով՝

ա)ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով՝

հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Արշակյան – համայնքի ղեկավար,

հանձնաժողովի անդամներ՝

Արտաշես Դրմեյան–համայնքի ղեկավարի տեղակալ,

Մամեդ Սալոյան- համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից

Արտյոմ Զաքարյան-համայնքի ավագանու անդամ

Համլետ Գևորգյան-համայնքի ավագանու անդամ

բ)աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Արտաշես Դրմեյանին, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից՝ Մամեդ Սալոյանին։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner