Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 60 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ավագանին՝

որոշում է

1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող, Մայիսյան գյուղի 6-րդ փողոցի 2/1 հասցեում գտնվող 925.22 քառակուսի մետր մակերեսով 08-077-024-020-001 կադաստրային ծածկագրով գործառնական նշանակության, հասարակական նպատակային նշանակության մանկապարտեզի շենքը, սպասարկման և պահպանման համար 0.42 հեկտար հողամասը 08-077-024-020-001 կադաստրային ծածկագրով, շինություններ՝ կաթսայատուն 56,61 քառակուսի մետր, շվաքարան 24,90 քառակուսի մետր, շվաքարան 23,10 քառակուսի մետր, շվաքարան 2360 քառակուսի մետր մակերեսներով /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N2728738/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Մարմաշեն համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրելու մասին» թիվ 60 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner