Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն վանքեր և եկեղեցիներ հանձնելու մասին» թիվ 616 որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Շիրակի թեմի վարչական խորհրդի նախագահ՝ Ավետիք Աբեղա Սողոմոնյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետությայան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող /բնակավայր՝ Վահրամաբերդ/ «Մարմաշեն» վանական համալիրի պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-108-0118-0014 կադաստրային ծածկագրով 1.7678 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող տարածքի նպատակային նշանակության, պատմական և մշակույթային գործառնական նշանակության հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
2․Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: