Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 28-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2019 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 57.45 %-ի չափով` 380000 (երեք հարյուր ութսուն հազար) դրամ:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2019 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու և համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 11-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 70-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 1-ից: |