Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 74
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 74


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 02-Ի ԹԻՎ 55 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի կարիքների համար ձեռք է բերվել թվով երեք միավոր տեխնիկա՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Մարմաշեն համայնքի ավագանին

ո ր ո շ ու մ  է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2020 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1  հավելվածի:

2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 02-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 31 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 55 որոշումը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից, իսկ կրճատված հաստիքների դեպքում` 2020 թվականի փետրվարի 13-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner