Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը /գործ՝ թիվ ՇԴ1/0216/02/20/ և քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի լիազորված անձ՝ Սիրանուշ Իշխանի Խալաթյանի 2021 թվականի հունիսի 10-ի դիմումը, Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
ո ր ո շ ու մ է՝ 1․Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի վճռով քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի սեփականությունը ճանաչված 342․71 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկին վարչական շենքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը համարվող 08-119-0033-0011 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․034376 հեկտար հողամասը (հասցե՝ Մարմաշեն համայնք, գյուղ Քեթի, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 3) ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, մեկ քառակուսի մետրը 337 Հայաստանի Հանրապետության դրամ, 0․034376 հեկտար հողամասի համար՝ 116000 /մեկ հարյուր տասնվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանին /հասցեն՝ Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Քեթի, 9-րդ փողոց, 23 տուն, անձնագիր՝AR 0590852, տրված՝ 13․02․2018թ․ 030-ի կողմից/։
2․Նշել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3․Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին․
ա)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։
բ)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։
4․Հանապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։ |