Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 81
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 81


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՎՃՌՈՎ /ԳՈՐԾ՝ ԹԻՎ ՇԴ1/0216/02/20/ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՀՐԱՆԴ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԵԹԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ,ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-119-0033-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․034376 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՀՐԱՆԴ ԱՐԶՈՒՄԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ  մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը /գործ՝ թիվ ՇԴ1/0216/02/20/ և քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի լիազորված անձ՝ Սիրանուշ Իշխանի Խալաթյանի 2021 թվականի հունիսի 10-ի դիմումը, Հայաստանի Հարապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

ո ր ո շ ու մ է՝

1․Համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի վճռով քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի սեփականությունը ճանաչված 342․71 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով նախկին վարչական շենքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը համարվող 08-119-0033-0011 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0․034376 հեկտար հողամասը (հասցե՝ Մարմաշեն համայնք, գյուղ Քեթի, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 3) ուղղակի վաճառքով, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, մեկ քառակուսի մետրը 337 Հայաստանի Հանրապետության դրամ, 0․034376 հեկտար հողամասի համար՝ 116000 /մեկ հարյուր տասնվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանին /հասցեն՝  Շիրակի մարզ Մարմաշեն համայնք, գյուղ Քեթի, 9-րդ փողոց, 23 տուն, անձնագիր՝AR 0590852, տրված՝ 13․02․2018թ․ 030-ի կողմից/։

2․Նշել, որ սույն որոշման առաջին կետում նշված հողամասը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, հողամասի օտարումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3․Մարմաշեն համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին․

ա)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով քաղաքացի՝ Հրանդ Արզումանի Սահակյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր։

բ)Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը։

 

 

 

4․Հանապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner