Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 23.1 կետի 2-րդ պարբերության դրույթներով, Հայսատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական, բնակավայրերի և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերն օտարել աճուրդով:
2.Հաստատել աճուրդով օտարվող հողամասերի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
3․ՈւժըկորցրածճանաչելՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիՄարմաշենհամայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու, օտարման մեկնարկային գներն ու պայմանները հասատատելու մասին» թիվ 53 որոշումը։ |