Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-ին և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-ին և 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայսատանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
2.Հաստատել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմաններն ու վարձավճաևի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի: |