Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
1․2021 թվականի բյուջեի 01 խումբ 6 դաս 1 բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (4657) <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> հոդվածի <<75111800>> թիվը փոխարինել <<58411800>> թվով:
2․2021 թվականի բյուջեի 04 խումբ 5 դաս 1 բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման (4511) <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<16700000>> թվով: |