Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1֊ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ՄարմաՇեն համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի 2021 թվականի բյուջեն՝
ա)եկամուտների գծով 474683.5 հազար դրամ,
բ)ծախսերի գծով 474683.5 հազար դրամ,
գ)հավելուրդը/դեֆիցիտը (պակասուրդ) 0 դրամ։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն N1 հավելվածի։
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն N2 հավելվածի։
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն N3 հավելվածի։
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) համաձայն N4 հավելվածի։
6.Թույլատրել համայնքի ղեկավարին կատարելու համայնքի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15%-ի չափաքանակը չգերազանցող վերաբաշխումներ բյուջեի գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև։