Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 21-րդկետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ 1․Մարմաշեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությանը պատկանող Մեծ Սարիար վարչական տարածքում գտնվող 08-080-0113-0001 կադաստրային ծածկագրով 0․9486 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը, 08-080-0115-0012 կադաստրային ծածկագրով 3․3754 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը, 08-080-0116-0164 կադաստրային ծածկագրով 8․9069 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը, 08-080-0114-0001 կադաստրային ծածկագրով 11․3601 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասը, 08-080-0111-0056 կադաստրային ծածկագրով 38․712539 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, 25 տարի ժամանակով տրամադրել «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամին՝ անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
2․Մարմաշեն համայնքի ղեկավար ՝ Կարեն Արշակյանին
ա)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամի հետ կնքել որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի անհատույց օգտագործման տրամադրման վարձակալության պայմանագիրը։
բ)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը: |