Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2018 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը ՝ համաձայն N1 հավելվածի։
2․Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2017 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N9-Ա որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։ |