Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 01//10681-2020 գրությամբ ներկայացված առարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է․ Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի 38-րդ փողոցը Սոս էլբակյանի անվամբ վերանվանելու մասին» թիվ 92 որոշումը։ |