Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպս Աջապահյանի գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետությայան Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականությունը հանդիսացող Կապս գյուղի 31-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 145․9 քառակուսի մետր մակերեսով եկեղեցին և դրա պահպանման ու սպասարկման համար 0․18518 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03092021-08-0010) սեփականության իրավունքով, անհատույց, նվիրատվության պայմանագրով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
2․Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրեսգրքի 595-րդ և 596-րդ հոդվածների համաձայն նվիրառուի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, այն ենթարկել նոտարական վավերացման և ապահովել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքների պետական գրանցումը՝ վերջինիս միջոցներով։ |