Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2019 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մարմաշենի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների 2018 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |