Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ՄԱՅԻՍՅԱՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 8.89821 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 1-41 շենքերի բնակիչների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է`

1.Համաձայնություն տալ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմանում գտնվող (բնակավայր Մայիսյան), Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 1-41 բազմաբնակարան բնակելի շենքերի հարակից տարածքի համայնքի սեփականություն հանդիսացող 08-077-0082-0038 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 8.89821 հեկտար հողամասը, որից վարելահող՝ 5.14658 հեկտար, արոտ՝ 1.72383 հեկտար, այլ հողատեսքեր՝ 2.02780 հեկտար, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, այդ հողամասում Գյումրի քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի շուրջ 200 բնակիչների կողմից ինքնակամ կառուցված բնակելի օժանդակ շինություններն (մառան, հացատուն, ավտոտնակ, այգետնակ և այլն) օրինականացնելու, հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքները պետական գրանցման ենթարկելու նպատակով:

2.Համայնքի ղեկավար՝ Կարեն Արշակյանին՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner