Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Մայիսյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը դպրոցի շենքի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու համար տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ 670000 /վեց հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամի չափով։ |