Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 43
 

ՆԱԽԱԳԻԾ 43


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ` ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին

որոշում է՝

1.Լիազորել Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին` Մարմաշեն համայնքի անունից մասնակցելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին և ներկայացնելու «Կոմունալ ծառայության և աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում» ծրագրի հայտը` համաձայն հավելվածի:

2.Սահմանել` ծրագրի արժեքը կազմում է 91550000 /իննսունմեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ, որից 36620000 /երեսունվեց միլիոն վեց հարյուր քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը` 2018 թվականի Մարմաշեն համայնքի բյուջեի 01/6/1 գործառնական դասակարգման (5129) «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից:

3.Մարմաշեն համայնքի ղեկավարին վերապահել ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը և դրանցից բխող գործառույթների կազմակերպումն ու իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner