Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մարմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ`ՄԱՅԻՍՅԱՆ) 08-077-0105-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.107304 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ «ՍԱՄՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2000 թվականի մայիսի 20-ի թիվ 21 որոշմամը (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.06.2017. թիվ Ի-1255 արխիվային տեղեկանքը), Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա­կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 142 դրական եզրակացությունը և հաշվի առնելով «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2019 թվականի հունվարի 15-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին  

որոշում է

1.«ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրի, 1-ին փողոց, թիվ 48/1 հասցեում կառուցված հանրային սննդի օբյեկտի պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականություն հանդիսացող 08-077-0105-0002 կադաստրային ծածկագրով 0.107304 հեկտար բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, տվյալ հողի կադաստրային գնի չափով, մեկ քառակուսի մետրը` 342 (երեք հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ արժեքով, 0.107304 հեկտար հողամասի համար` 366980 (երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ, վաճառել «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Վկայական N 038898):

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի  ղեկավար Կարեն Արշակյանին`

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ՍԱՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի առուվաճառքի պայմանագիր և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Շիրակի մարզ, գ.Մայիսյան
(098) 799775, (093) 982207
marmashen.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner