Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող <<Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում>> ենթածրագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝ 1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործը համաձայն որի նախատեսվում է Մարմաշեն համայնքի վարչական սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրում /«Հեղնար աղբյուր»-ի հարակից տարածք/ գտնվող, սեփականության իրավունքով Մարմաշեն համայնքին պատկանող 08-108-0118-0009 կադաստրային ծածկագրից գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,27283 հեկտար արոտավայր հողատեսքի գործառնական նշանակության հողամասում առկա 12.56 քառակուսի մետր մակերեսով հուշակոթողի և 6.56 քառակուսի մետր մակերեսով աստիճանավանդակի նշանակությանը հողօգտագործում ապահովելու նպատակով:
2․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանին՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին։ |