Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի 2020 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 148 կարգադրությամբ ստեղծված գույքագրման հանձնաժողովի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 02-ի դրությամբ գույքագրման արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի սեփականության 2020 թվականի դեկտեմբերի 02-ի դրությամբ կազմված գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն հավելվածի։ |